Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Արթուր Սարկիսովը, ով գրավեց «Ուրալի» դարպասը, և Մարկոս Պիցելլին, ով դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Շախտյոր» (4:0) մրցավեճում:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»`3:2, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի գավաթի եզրափակիչ, «Ժալգիրիս»-«Բանգա»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ժետիսու»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 70-րդ րոպեին:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Կռիլյա Սովետով»՝0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 71-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի գավաթի եզրափակիչ, «Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:0 (2:0 լժ), մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 43-րդ րոպեին:
Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 88-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:
ԷդգարՄանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին: