Մայիսի լույս 17-ի գիշերը. ժամը 2-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ծագումով դիլիջանցի 32-ամյա տղան Դիլիջան քաղաքում «Ֆոլկսվագեն գոլդ » մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դիլիջանի 25-ամյա բնակչուհուն: Վերջինս տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը կայուն ծանր է:
Մեր տեղեկություններով՝ վրաերթի պահին աղջկա կողքին տղա է եղել:
Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ վրաերթ կատարողը ձերբակալված է , քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով (« Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ