Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կառավարության ծրագրին «կողմ» չի քվեարկի, իսկ ՀՅԴ-ն կքվեարկի`«սիրով»

Մայիս 19,2014 12:57

Մինչ հերթական քառօրյայի մեկնարկն այսօր խորհրդարանական խմբակցությունները փակ նիստեր են արել, որտեղ վերջնական հստակեցումներ են մտցրել կառավարության ծրագրին` իրենց վերաբերմունքի առիթով:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրն այս քառօրյայում ներկայացվելու է խորհրդարանի դատին: Այն դեռ պաշտոնապես չի ներկայացվել խորհրդարանին, ներկայացված է նախնական տարբերակը, սակայն, ակնկալվում է, որ այդ գործընթացը մինչեւ վաղը կեսօր կավարտվի, իսկ կեսօրից կառավարության ծրագրի քննարկումները կսկսվեն:

ԲՀԿ խմբակցությունում կառավարության ծրագրի քվեարկության առումով վերջնական որոշում դեռ չկա: Սակայն, ինչպես լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ում այս պահին հակված չեն կողմ քվեարկելուն:

ՀԱԿ-ում, ինչպես հայտնի է, այդքան էլ բարյացակամ տրամադրված չեն այս իշխանության որեւէ նախաձեռնությանը, սակայն, առայժմ որեւէ դիրքորոշում արտահայտելուց ձեռնպահ են մնում`հուսալով քառյակի հետ ընդհանուր դիրքորոշման հանգել:

ՕԵԿ-ը ևս վերջնական տեսակետ դեռ չունի: Լրագրողների հարցին`ինչպե՞ս եք քվեարկելու կառավարության ծրագրին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց`«սիրով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031