Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Մորնինգսթար․ «Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է». «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 19,2014 12:52

Մայիսի 7-ից սկսած արդեն երրորդ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն է հայտարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտնի պնդումներին հետևեց նաև Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը:

«Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը», – ««Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը անցած շաբաթավերջին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ամերիկացի դիվանագետը, խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, նշել է․ – «Հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Ինչպե՞ս կարելի է տարածքները ազատագրել: Չէ՞ որ այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի ապրում ու որևէ մեկը գերության մեջ չի: Ընտրված բառերն արդեն ցուցադրում են կանխակալ մոտեցում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031