Լրահոս
Օրվա լրահոսը

80-ամյա պապիկը միայնակ խնամում է 5 երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Մայիս 19,2014 12:37

Գյումրու ծայրամասային թաղերից մեկում, հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հանդիպեցինք 80-ամյա Մուրադ պապին, որը միայնակ խնամում է իր 5 մանկահասակ, երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին:
Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը: Հինգ երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:

Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ակցիային

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Տերը Ձեզ Պահապան

  2. David says:

    Խեղճ պապիկ, էդ սերժիկը, որ նախագահի աթոռն օկուպացրել է, չի ֆայմում ֆեոդալ Ծառուկյանի ոսկե ձիու պոչը տալ հայ դժբախտ ընտանիքին:Պարսիկ լինեեին կտա*ր:
    Պապի ջան ղարա ցավի գա ղարակլանը,ղարամաֆիան:Սրտիս ցավ տվեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031