«Դրա պատճառը հղփացածությունն է, իսկ բոլոր ժամանակներում էլ հղփացած մարդիկ լինում են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներին` այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա շեշտեց, թե դա քրեական գործ է, որին հարկավոր է քրեական ընթացակարգով ընթացք տալ:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը
նշեց. «Կարևոր է օրենքի տարրի կիրառումը բոլորի նկատմամբ: Բայց, մեր իրականության մեջ երևույթի դեմ պայքար առայժմ չի երևում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ