Մայիսի 19-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Ամասիա – Գյումրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 33 ՏՏ 812 պ/հ ավտոմեքենան:
***
Կարդացեք նաև
Մայիսի 18-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 34 LV 004 (վարորդ` Ա. Ա.) և «Լադա 015» 34 NZ 004 (վարորդ` Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
ԱԻՆ