Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Վարդան Պետրոսյանի գործով քաղհայցվորը

Մայիս 19,2014 14:12

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որը լիազորել է Հայկազ Կարապետյանին՝ դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով հանդես գալու որպես քաղհայցվոր:
Վերջինը դատարան է ներկայացրել հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասը վերականգնելու պահանջի մասին հայցադիմում:

«Առավոտին» Հայկազ Կարապետյանը հայտնեց, որ հայցադիմումի համաձայն, անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի երեկոյան, Եղվարդից Երեւան տանող ճանապարհի Աշտարակի խաչմերուկի հատվածում, Վարդան Պետրոսյանն իր ավտոմեքենայով հարվածել է ճամփեզրից դուրս կայանված, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող, «Վազ» 21 214-126-20 մակնիշի 870 0L 64 պետհամարանիշով ավտոմեքենային: Ի դեպ, վարորդը այս գործով տուժող ճանաչված Արթուր Հակոբյանն է:

Վարդան Պետրոսյանից գյուղնախարարության վերոնշյալ հիմնարկը պահանջում է երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ գումար:

Դատարանին կողմը պահանջել էր ճանաչել քաղհայցվոր, ինչը դատարանը բավարարել է:
Հայկազ Կարապետյանը մասնակցում է գրեթե բոլոր դատական նիստերին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031