Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ գիշերվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհն արդեն երթևեկելի է (Տեսանյութ)

Մայիս 19,2014 11:34

Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ հսկա ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար:
Ելնելով արտակարգ իրավիճակից, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների բարդությունից, բացի այս ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից, ճանապարհը մաքրելու աշխատանքներում ներգրավվել էին նաև «Իջևանի» ճանշինի աշխատակիցները:

190520141 19052014
Մինչ այդ՝ ժայռաբեկորները մանրացնելու նպատակով պայթեցման աշխատանքներ կատարեցին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Ճանապարհի մաքրման աշխատանքների ընթացքը տեղում կազմակերպում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:

Վթարից անմիջապես հետո սկսված և ամբողջ գիշեր շարունակված օպերատիվ և կազմակերպված աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ սեղմ ժամկետում ճանապարհը մաքրել ժայռաբեկորներից և արդեն լուսադեմին այն երկկողմանի երթևեկելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031