ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 18-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում` Սոլակ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ- 4 ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածում (43-րդ կմ) «Օպել Սապհիրա» մակնիշի 35 DL 468 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել (մոտ 30մ) հարակից ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով երկուսը Հրազդան քաղաքի ԲԿ-ում մահացել են, մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Կարդացեք նաև