Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ:
Հաջող մրցելույթներ ունեցան մեր ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանն /82կգ/ ու Վաչիկ Վարդանյանը /68կգ/, ովքեր արժանացան՝ համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալների:
Հիշեցնենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանն /90 կգ/ ու Վահան Նիկոլայանը /62 կգ/, արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ/, իսկ Տիգրան Կարապետյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի:
Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ:
Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա