Ամերիկայի Սենթ Լյուիս քաղաքում ավարտվում է շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցում է 12 շախմատիստ, խաղացվել է ինը տուր: Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը եւ Ալեքսանդր Լենդերմանը իրենց հաշվարկում գրանցել են 6,0-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրում Վարուժանը սպիտակներով խաղում է Ամերիկայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Գատա Կամսկու հետ:
Կանանց առաջնությունում (10 մասնակից) կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նախավերջին տուրից առաջ 5,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում երկու առաջատարներից:
Այսօր կանայք հանգստանում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uschesschamps.com-ի