Վրաստանում միասեռականների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, քանի որ նրանցից մեկը սխալմամբ կարծել է, թե մյուսը միասեռական է:
«Լիբերալի» լրատվականի հրապարակած տեսանյութում, որում տեղի ունեցող իրադարձություները բացատրել է «Այդենթոբա»-ն, երևում է, որ մայիսի 17-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ հավաքվածներից մեկը (մանուշակագույն վերնաշապիկով տղամարդը) ցույցի մեկ այլ մասնակցից պահանջում է հեռանալ տարածքից՝ ասելով. «Ես թույլ չեմ տա, որ կողքս կանգնես, ճշմարիտ Աստծո կողքը: Հեռացիր, հենց հիմա»:
Այնուհետև նրանք սկսել են հարվածել և հայհոյել միմյանց: Ոստիկանությունը մոտեցել և տարածքից հեռացրել է տղամարդկանցից մեկին:
2013թ. մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվա շրջանակներում նախատեսվել էր հոմոֆոբիայի դեմ երթ անել, սակայն այն կանխվել էր, երբ հոգևորականների առաջնորդությամբ բազմահազարանոց ամբոխը հարձակվել էր երթի մասնակիցների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ