Սիրիայում զոհվել է ադրբեջանցիների գումարտակի հրամանատար Մուսա ալ Ազարը, որը կռվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «ԱՆՍ»-ին:
Հաղորդվում է, որ Ռաքքա նահանգում, որը գտնվում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, ադրբեջանական գումարտակը մարտի մեջ է մտել քրդական խմբավորման դեմ, որի ժամանակ էլ սպանվել է ալ Ազարը:
Լրատվականը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Սիրիայում մարտնչող ադրբեջանական գումարտակից 12 հոգի է զոհվել: Սիրիայի պատերազմի սկսվելուց հետո բազմաթիվ Ադրբեջանցիներ են մեկնել այնտեղ՝ միանալու տարբեր ծայրահեղական խմբավորումների, որոնք կռվում են կառավարական ուժերի դեմ: Այդ ընթացքում մոտ 200 ադրբեջանցի է զոհվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ