«Ռուսաստանի գործակալներն արդեն ինչ-որ բաներ տվել են Ռուսաստանին, մխիթարվելու համար չասեմ, բայց հանգիստ լինելու շատ բան ունենք, որովհետեւ մեծ ժամանակ չի անցել այն ժամանակներից, երբ ոչ միայն մի քանի կարեւոր ձեռնարկություններ Ռուսաստանի ձեռքի տակ էին, այլ ամբողջ Հայաստանը: Մենք դա կարողացանք հաղթահարել, սա մանրուք է, մենք պետք է ընդամենը իշխանության մի քանի 25 հոգու փոխարինենք այս ակցիայի մասնակից երիտասարդ 25 հոգով: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ ամենը շնորհքով կլուծվի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը noputinizm ակցիայի մեկնարկին, պատասխանելով, մեր այն հարցին, արդյոք կհաջողվի պայքարել Ռուսաստանի դեմ, այն պարագայում երբ հայկական ռազմավարական օբյեկտներ Ռուսաստանին ենք տվել:
Այսօր ակցիայի մասնակիցները նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին persona non grata հայտարարեցին, մինչ այդ պարոն Հայրիկյանն այդ առնչությամբ ասաց.« Նա հատուկ ուշադրության արժանի մեկը չէ, ընդամենը պուտինիզմի ներկայացուցչներից մեկն է: Ամենակարեւորը Ռուսաստանում ռուս դեմոկրատները հավաքներ են կազմակերպում, եւ մեծ զանգված ռուս ժողովրդի, արդեն հասկանում են, որ այն ինչ անում է Պուտինը՝ հանցագործություն է»:
Ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը ակցիայի այս նպատակի մասին էլ մեր այն հարցին, թե որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ ՄՄ չգնալու կամ Պուտինի դեմ դուրս գալու արդյունքում հնարավոր է Ղարաբաղում Ղրիմի տարբերակը, պարոն Հայրիկյանն ասաց՝ «Նրանք Սովետի ժամանակ էլ ասում էին անկախություն ուզենք՝ մեզ կկործանեն»: Հայրիկյանի պատասխանի մանրամասն՝ տեսանյութում.
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Էհ, Պարույր ջան, 25 հոգի մասնակից կա ակցիայիդ, որ մեկ էլ փոխարինես????? Բայց դու աչքիս գործակալ ես(թերթերից մեկը մի անգամ գրել էր), քեզնից ավելի մեծ լավություն անող չկա Պուտինին)))): Էս էլ 100 անգամ ապացուցում ես, որ, բացի էդ 10 հոգուց, ոչ ոք չի ուզում միանա քեզ:
Պուտինը չի սխալվում:Լավ է անում, քիչ է անում:Միայն թե հանկարծ չխղճա բորենիներին:Խիղճը կվնասի հենց իր երկրին:Հայը խիղճ չունի և նրան խղճալը ճակատագրական սխալ կլինի:Հայըչի սիրում, զզվումէ արդարությունից և նրա հետ արդար վարվելը ինքնասպանության պես մի բան կլինի: