Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարի ամբողջական փլուզումը երկկողմանի փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը

Մայիս 18,2014 18:23

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում,  Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:

Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:

Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031