Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ No putinizm ակցիայի երկու մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվածներն են Արմեն Ուլիխանյանը եւ Վարուժան Տրիբունյանը: Հայրիկյանի ներկայացմամբ՝ակտիվիստները բերման են ենթարկվել երթի ժամանակ, երբ շարժվում էին դեպի Մաշտոցի պողոտա:
Aravot.am-ին պարոն Հայրիկյանն ասաց, որ արտառոց պատճառաբանություն է բերում ոստիկանությունը. «Իբր թե տղաները չեն ենթարկվել ոստիկանների հրահանգներին»: Այս պահին տղաները ոստիկանությունում են, իսկ նրանց աջակցելու համար Կենտրոնի ոստիկանության մոտ են ակցիայի մի խումբ մասնակիցներ:
Երթն ամփոփվեց Ազատության հրապարակում:
Ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստների մասին՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները դեսպան Իվան Վոլինկին «persona non grata» հայտարարեցին ՌԴ դեսպանատան մոտ: Ակցիայի նպատակն է, ինչպես մասնակիցներն են ասում՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ