Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդհարում ոստիկանների եւ Գայանե Առուստամյանի միջեւ (տեսանյութ)

Մայիս 18,2014 17:49

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ No putinizm ակցիայի մասնակիցները դեսպան Իվան Վոլինկին «persona non grata» հայտարարեցին: Մոտ կես ժամ ոստիկանների հետ բանակցելուց հետո ակցիայի մասնակիցներից Գայանե Առուստամյանը դիմում-նամակը գցեց դեսպանատան փոստային արկղը, ընդ որում այդ ընթացքում էլ ոստիկանական «բանակը» Գայանե Առուստամյանից անգամ մի քայլ հեռու չէին գնում: Նամակը փոստարկղը գցելուց հետո, արկղի վրա Գ. Առուստամյանը գրեց ՝ «Պուտին-պույ»:

no putin

 

 

«Մենք Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցներս, համերաշխելով այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում ՈՉ Պուտինիզմին կարգախոսով ասպարեզ իջած ռուսական ժողովրդավարական ուժերին ամբողջությամբ համակարծիք լինելով նրանց բարձրացրած պահանջների հետ, մասնավորապես անընդունելի համարելով հարեւան պետությունների նկատմամբ զավթողական քաղաքականության իրականացումը, դատապարտելով պուտինյան Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի հետեւանքով Հայաստանը հայտնվել է ընկերային եւ քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ եւ իրականություն է դառնում ռուսական կայսերապաշտության «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» կարգախոսը, արձանագրելով որ այդ քաղաքականության դրսեւորումներից է Հայաստանի իշխանությունների պուտինիզմի կողմից պարտադրվող անհետեւողական եւ ազգանվաստ գործելակերպը, մենք արձանագրում ենք, որ այն համամարդկային չարիք է»,-գրված է ՌԴ դեսպանատուն հանձնած նամակում: Ակցիայի մասնակիցները բացականչում էին՝ ո՛չ պուտինիզմին եւ պուտինիզմին խամաճիկ ՀՀ այսօրվա իշխանություններին:

Հիշեցնենք, որ երթը մեկնարկել է «Ազատության» հրապարակից, իսկ երթի մասնակիցներն այնքան էլ շատ չէին, հազիվ հարյուրի հասնող մարդիկ էին:


noputinizm

Ակցիային Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականությանը, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման դեմ է ուղղված, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հակաժողովրդավարական հայտարարությանը:
Գայանե Առուստամյանի, ակցիայի մասնակից Գագիկ Սարուխանյանի ու ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ, որի մանրամասները դիտեք տեսանյութում՝ շուտով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Гурген says:

    те которые вышли на улицу близорукие и выполняют волю запада.

  2. Կարեն says:

    Ռուսաստանը ոչ մեկիս աչքի լույսը չի: Այն կոռումպացված երկիր է, որի բացասական ազդեցությունը քայքայում է մեր երկիրը: Սակայն անկախության առաջին իսկ տարիներից’ մեր իշխանությունների քաղաքականությունը բերեց նրան, որ այսօր առանց Ռուսաստանի մենք կունենանք անվերադարձ կորուստներ: Ես կարծում եմ, որ այս այն պահը չէ, երբ պետք է թուր թափահարել ռուսների դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031