Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան ծննդյան 70-ամյակի կապակցությամբ այսօր հաճելի նվեր էր նախապատրաստել ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովի անդամ Դերենիկ Գաբրիելյանի համար:
Անցկացվեց հրապարակային հեծանվորդների մրցում՝ երկու տարիքային խմբով. պատանիներ եւ մեծահասակներ, որին մասնակցեցին Հայաստանի լավագույն հեծանվորդները: Մրցումների ավարտին հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հեծանվային ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, ֆեդերացիայի պատասխանատու աշխատակիցները: Իսկ մեծահասակների հաղթողի համար սահմանված հատուկ գավաթը հանձնեց հոբելյարը:
Ալեքսանդր Բերեզովսկին ֆեդերացիայի անունից Դերենիկ Գաբրիելյանին նվիրեց խորհրդանշական փոքրիկ հեծանիվ, որը հոբելյարը խոստացավ դնել Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի թանգարանում, որն ինքը ղեկավարել է ամբողջ 23 տարի:
Ի նշան երախտագիտության, Դերենիկ Գաբրիելյանը Ալեքսանդր Բերեզովսկուն հանձնեց հատուկ իր հոբելյանի առիթով պատրաստված հուշամեդալ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ