Ս. թ. մայիսի 16-ին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան ամփոփեց գործունեության 10-ամյակի շրջանակում կազմակերպված հոբելյանական միջոցառումների շարքը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ասոցիացիայի կողմից առաջին անգամ իրականացվող «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն 2013»-ի արդյունքները, և հայտարարվեց «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողի անունը:
Լավագույն ուսանողի կոչման համար պայքարում էին Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակից ավելի բուհերի 52 ուսանողներ, որոնցից 2-րդ փուլ անցան լավագույն 6-ը:
Լավագույն վեցնյակի մեջ էր նաև Գավառի պետական համալսարանի մագիստրոս, այժմ արդեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Վարազդատ Ավետիսյանը, ով մրցույթի արդյունքում ճանաչվեց Տարվա լավագույն ուսանող:
ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Վարազդատ Ավետիսյանին և մաղթում նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ:
Գավառի պետական համալսարան