Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական ընտրությունների դեպքում դրանք կանցնեն ոչ թե Մելիք-Ադամյանով, այլ Կարմիր հրապարակով». 1in.am

Մայիս 18,2014 10:48

Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանին ժամանակ է տալիս, քանի որ այլ բան անել չի կարող: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տված հարցազրույցին և քառյակի հեռանկարներին վարչապետի փոփոխությունից հետո:

Վերլուծաբանը նշեց, որ պետք է գիտակցել, որ «հրաշալի քառյակ»-ն ի սկզբանե գոյություն չի ունեցել, դա ի սկզբանե մեկ խմբակցություն, մեկ դաշինք, մեկ միություն չի եղել, որպեսզի բոլորը միավորվեն, ինչպես կոալիցիոն կառավարության ժամանակ են ուժերը միավորվում: Նրա դիտարկումներով, պարզապես «հրաշալի քառյակ» կոչվածն ԱԺ ընդդիմադիր և իրեն այլընտրանք համարող ուժերի աշխատանքային փոխհարաբերություններն են, շփումներն են, ոչ ավելի: Ավելին, Արմեն Բադալյանի համոզմամբ, քառյակը կարևոր կշիռ ներկայացնող ուժ չէ, «հրաշալի քառյակ»-ի նախաձեռնած որևէ գործընթաց հաջողությամբ չի պսակվել, «հրաշալի քառյակ»-ը դեռ զբաղվում է PR-ով, քան լուրջ գործերով:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը նշեց, որ իր համար ԲՀԿ առաջնորդի տված հարցազրույցից այդքան էլ պարզ չի դառնում՝ ԲՀԿ-ն կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, թե ոչ: Ըստ նրա, նախապես չենք կարող գուշակություն անել: «Մեկ անգամ ևս կրկնվեց այն տեսակետը, որ հաջորդ ընտրությունները Մելիք-Ադամյան փողոցով չեն անցնելու, որը նա կրկնեց արդեն երկրորդ անգամ: Բայց սա հետաքրքիր է դառնում, քանի որ իշխանությունը ևս ասում է, որ հաջորդ ընտրությունները ևս Մելիք-Ադամյանով են անցնելու: Սա արդեն ծիծաղելի է դառնում: Իրականում կանցնի՞ Մելիք-Ադամյանով, թե՞ չի անցնի, ցույց կտա 2018թ., բայց ըստ իս, եթե մենք խոսում ենք հերթական ընտրությունների մասին, ապա դրանք անցնելու են ոչ թե Մելիք-Ադամյան փողոցով, այլ Կարմիր հրապարակով: Սա ի գիտություն այդ երկու կուսակցությունների»,- ասաց Արմեն Բադալյանը՝ շարունակելով, որ հարցազրույցում կրկնվում են նրա նախկինում արտահայտած տեսակետներն այն մասին, որ ժողովրդի վիճակը վատ է, պետք է ամեն ինչ անել, որ լավ լինի, որ պետք է ժամանակ տալ այս կառավարությանը՝ 100 օր, 200 օր՝ մինչև աշխատի և այլն: Այնինչ, ըստ Արմեն Բադալյանի, այս կառավարությանը ըստ էության չի փոխվել, ընդամենը փոխվել է վարչապետը, այսինքն՝ պայմանականորեն ասած, անգլերեն իմացող անձը գնացել է, անգլերեն չիմացողը՝ եկել, ընդամենը սա է տեղի ունեցել կառավարությունում, այսինքն՝ դե յուրե փոխվել է, դե ֆակտո սա նոր կառավարություն չէ, նախարարները ՀՀԿ ներկայացուցիչներ են, մեծ մասը նախկինում եղել են իշխանություն: Ի դեպ, նրա խոսքով, կառավարությունը չի որոշում ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունը, այն որոշում է մեկ մարդ, որը նստում է Բաղրամյան 26-ում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031