Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի տասնյոթին, հնչած կրակոցներից վիրավորված 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը ծանր է, դեռ չի կայունացել: Այս մասին NEWS.am-ին հայտնե են իր աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Մյասնիկը վիրավորվել է գոտկատեղից, իսկ մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մեծ քանակությամբ արյուն կորցրել: Այս պահին հիվանդի կայունացման մասին խոսք չկա:
NEWS.am-ի թղթակիցը թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից հայտնում է, որ վերակենդանացման բաժանմունքը հսկում են ոստիկանները, որոնք Վերնիսաժի մոտ վիրավորված քաղաքացիների հարազատներին թույլ չեն տալիս մտնել ներս: Մեր տեղեկություններով՝ դեռ ոչ մեկը չի հարցաքննվել:
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: