Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում Ուորլիքին սուլոցներով դիմավորեցին

Մայիս 17,2014 23:38

Aparaj.am կայքը տեղեկացնում է՝ այսօր Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ  սկզբունքներից: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական  մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ:<

Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր իրավունքները», «Ոչ Արցախում խաղաղապահ զորքին», «Դատապարտեք իրական ագրեսորին» եւ այլն, ինչպես նաեւ հնչեցվեցին Ուորլիքի ելույթը դատապարտող կոչեր:   Բողոքի ակցիայի մասնակիցները  Բեձորում փակելով մայրուղին պահանջեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ  Ջեյմս Ուորլիքը պատասխանի իրենց հուզող հարցերին: Որոշ ժամանակ անց Ուորլիքը տեղի տվեց երիտասարդների պահանջին եւ դուրս եկավ ծառայողական ավտոմեքենայից:

Երիտասարդները իրենց անհամաձայնությունը հայտնեցին ամերիկացի համանախագահի ելույթում հնչած կետերին  եւ որոշ հարցադրումներ ուղղեցին նրան: Սակայն ոչ մի հարցի Ուորլիքը հստակ պատասխան չտվեց, արժանանալով  ցուցարարների սուլոցներին: Այնուհետեւ ցուցարարները իրենց բողոքի ցույցը շարունակեցին Քաշաթաղի շրջվարչակազմի շենքի դիմաց, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըստ նախատեսված ծրագրի հանդիպում էին Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031