ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է «Առավոտի» խնդրանքով:
– Տիկին Զոհրաբյան, այսօր Վերնիսաժում կրակոցներ են հնչել, եւ կա հինգ վիրավոր։ Ըստ շրջանառվող լուրերի, դեպքի ակտիվ մասնակից է եղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան։ ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում։
– Դեպքի մասնակիցների հետ կապված ես չեմ կարող հերքել, կամ հաստատել ձեր պնդումը, քանզի դա բացառապես իրավապահների գործն է։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ապա այն հստակ է՝ անկախ նրանից, թե ո՞ւմ բարեկամը, մերձավորը, կամ հարազատն է տվյալ անընդունելի միջադեպի մասնակիցը, պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ։
Կարդացեք նաև
Տեղի է ունեցել խիստ ցավալի միջադեպ, կան վիրավորներ, որոնց արագ ապաքինում ենք մաղթում եւ ուզում եմ վստահ լինել, որ իրավապահները կատարվածի անաչառ քննություն կտանեն։ Կրկնում եմ՝ մեղավորը, կամ մեղավորները, անկախ նրանից, թե ովքեր են, պիտի արժանի պատիժ ստանան։ Սա է ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումը։
Կեցցցցե՝ բհհհհհհհհհհհհհհհհհհհհհհհհկ-ն։ Միշտ արդար, միշտ սկզբունքային։