Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինացիներ, խնդրում եմ, օգտվեք խոսքերից, ոչ թե զենքերից. ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ. Интерфакс-Украина

Մայիս 17,2014 18:07

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերը ուկրաինացիներին կոչ է արել իրենց խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, գրում է ուկրաինական «Ինտեֆաքս»-ը:

«Ես ցանկանում եմ ԵԱՀԿ-ի անունից դիմել Ուկրաինայի ամբողջ բնակչությանը, որպեսզի նրանք փոխզիջումների գնան բացառապես խաղաղ ճանապարհներով: Ուկրաինացիներ, խնդրում եմ, օգտվեք խոսքերից, ոչ թե զենքերից», – ասել է Իշինգերը Խարկովում կայացած համաժողովրդական երկրորդ «կլոր սեղանի» ժամանակ՝ նշելով, որ այդ միջոցառմանն են գտնվում բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք կարող են քննարկել պետության խնդրահարույց հարցերը, – «Մեր համագործակցության վերջին երկու-երեք օրերի արդյունքներով, կարող եմ ասել, որ սա շատ սերտ համագործակցություն է, որն ընդգրկում է մի շարք ներկայացուցիչների: Իհարկե, մենք չենք կարող բոլոր հարցերը քննարկել, սակայն այն քննարկումները, որ մենք ունեցել ենք Կիևում ու կլինեն այսօրվա և հետագա հանդիպմանը, թույլ կտան մոտենալ գործընթացի բոլոր կողմերին ու մեր խնդիրների լուծման ընդհանուր պատկեր կազմեր», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031