Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՕԵԿ-ի ձեռքը պարզած մնում, և ո՞ր հարցում է «հրաշալի քառյակը» միաբան

Մայիս 17,2014 17:55

«Թող ՕԵԿ-ը շարունակի առաջարկություն անել»,-հարցին՝ ՕԵԿ-ը պարբերաբար քառյակի հետ համագործակցության առաջարկ է անում, սակայն «ձեռքը պարզած է մնում»,-այսօր «հրաշալի քառյակի» դռնփակ նիստից հետո այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այնուհետև շարունակեց. «Առաջ քաղաքական կեղծ մեծամասնությունն ուներ հինգ ձայն ավել, հիմա ունի հինգ ձայն պակաս: Եթե դա շարունակվի, դրանով ՕԵԿ-ը օգուտ կբերի»: Հարցին՝ քառյակը չի՞ ուզում հինգ ձայն ավել ունենալ՝ հանձինս ՕԵԿ-ի, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա արդեն նշանակում է հինգ ձայն ավել քառյակի համար»:

Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ քառյակը մի շարք հարցերի, այդ թվում նաև կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշման ձևավորման շարքում  քննարկել է նաև ՀՅԴ նախաձեռնությունը՝ կապված համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագծի հետ ու նշեց. «Այստեղ կա լիարժեք միասնություն: Բոլոր չորս խմբակցություններն էլ համարում են, որ այն համակարգը, որ այսօր գոյություն ունի ՀՀ-ում, նպաստում է քաղաքական համակարգի աղճատվածությանը և մեծամասնական մանդատներով ընտրվում են մարդիկ, որոնք նպաստում են իշխանությունների վերարտադրմանը: Համարում ենք, որ անցումը 100 տոկոսանոց համամասնական համակարգին էական փոփոխություն կմտցնի ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման առումով: Այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար աջակցություն:

Խմբակցություններն հնարավորություն ունեն որևէ օրինագիծ համարել հրատապ, և Դաշնակցությունը դրանից օգտվել է: Բայց դա միասնական նախաձեռնություն է և մենք բոլորս կաջակցենք Դաշնակցությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ համար նույնչափ պարզ ու հասկանալի և գուշակելի է օեկ-ի գործողությունները, ինչպես և մնացած չորսինը՝ միասին վերցրած, որոնք շարունակում են մոլորեցնել ժողովրդին։ Ցավոք մեր ժողովուրդը՝ մազախիստի պես էլի ու էլի ուզում է իրեն խաբեն։ Մի՞ թե՛կորցրել են զգայողական իմունիտետը, և չեն հասկանում, որ վերջին հաշվով բոլորն էլ օեկ են։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031