Այսօր «Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպումը կարճ ժամանակով ընդմիջվեց երկու հաճելի արարողություն կատարելու՝ հոբելյարների մեծարելու նպատակով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ՀԲՖ բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե մեդալով», պարգեւատրեց ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, Սպորտի վաստակավոր աշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵԱԲԱ-ի մրցավարական հանձնաժողովի անդամ Դերենիկ Գաբրիելյանին՝ ծննդյան 70-ամյակի, եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ