«Քանի որ Պարույր Հայրիկյանը Հայաստանի և աշխարհի ամենախելոք մարդն է, ես իր մեկնաբանությունները կամ ասելիքները երբեք չեմ մեկնաբանի»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն մեղադրանքները, որոնք հնչեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ոչ իշխանական ուժերի քառյակի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, թե դա «դավաճանների քառյակ է», այսպես պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր, օրինակ բերելով այն, որ քառյակը «կողմ» է քվեարկել Գալուստ Սահակյանին,Պարույր Հայրիկյանը նշել էր . «Դա քառյակ չէ, դա դավաճանների քառյակ է: Ռազմավարական այդ ո՞ր հարցում է քառյակը հակադրվել իշխանություններին: Այն քառյակը, որ Գալուստի օգտին քվեարկե՞ց: Ինձ համար նման քառյակ գոյություն չունի: Մեկ-մեկ էլ խոսում են իշխանափոխության մասին: Եկեք մեզ չխաբենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ