Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը երբեք թույլ չի տա Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ոչ ճիշտ կառավարել

Մայիս 17,2014 17:01

Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ տարեկան ժողովը, որին ներկա էր նաեւ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ, ՌՖՄ նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն: Համաժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:O

ՀՖՖ նախագահը ներկայացրեց այն առաջնային եւ կարեւորագույն խնդիրները, որոնք ֆեդերացիան իրականացրել է՝ հետեւելով ֆուտբոլի զարգացման ուղղությամբ որդեգրած ծրագրային քաղաքականությանը: «Իմ պաշտոնավարման բոլոր տարիներին ինձ համար հիմնական եւ ֆունդամենտալ խնդիրը եղել եւ մնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների, ժամանակակից մանկապատանեկան ֆուտբոլի ստեղծումը եւ զարգացումը, ազգային հավաքական թիմերի առջեւ դրվող խնդիրների իրագործման հիմքերի վրա շարունակական ապահովումը: Կարեւոր եմ համարում նաեւ նպաստավոր համագործակցությունը ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կառույցների հետ, միջազգային կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելը, ֆուտբոլի մասսայականացումը, ազգային առաջնության հետեւողական զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը: Անցած տարի, երբ գումարում էինք մեր ընդհանուր ժողովը, նշեցինք, որ Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցումից հետո ֆուտբոլի նոր զարգացում կարող է ապրել ամբողջ Շիրակի տարածաշրջանում: Այն ժամանակ մենք նոր էինք սկսել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Այսօր կարող եմ բոլորիդ տեղեկացնել, որ շինարարությունն արդեն ավարտվել է: Շիրակի տարածաշրջանի համար ստեղծվել է նախադեպը չունեցող ժամանակակից ֆուտբոլային մի ենթակառուցվածք: Այսօր Գյումրիում արդեն ունենք 8 հեկտար տարածություն զբաղեցնող, արհեստական 2 եւ բնական խոտածածկով 6 խաղադաշտերով, մարզչական, մրցավարական եւ այլ ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող 400 քմ տարածք զբաղեցնող եռահարկ կառույցով այնպիսի ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որ Գյումրին երբեք չի ունեցել: Վստահ եմ, որ այն զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլի համար: Այն մեծ նշանակություն է ունենալու Շիրակի ողջ տարածաշրջանում ֆուտբոլի, հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի, կայացման համար: Ճիշտ կառավարելու, տնօրինելու եւ շահագործելու դեպքում, իսկ ես հակառակը երբեք թույլ չեմ տա, այն նաեւ կարեւոր տնտեսական եւ սոցիալական նշանակություն է ունենալու մեր երկրի հյուսիսի համար», – ասաց Ռ. Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նշեց նաեւ, որ նախորդ համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նաեւ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի 2500 նստելատեղով, ծածկած տրիբունայով, սպասարկման շինություններով նորակառույց մարզադաշտը, դրանից օրեր անց հերթական խաղադաշտն է բացվել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիում, օրեր առաջ նորակառույց մարզադաշտ բացվեց նաեւ Հադրութի շրջանում: «Մենք սկսել ենք նաեւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարական աշխատանքները եւ առաջիկայում զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածք կունենանք նաեւ մեր երկրի այս տարածաշրջանում: Ես միշտ ասել եմ, որ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ կարող ենք նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային տնտեսության զարգացմանը Հայաստանում: Սա է միակ երաշխիքը, որ ապագայում կարող ենք ունենալ զարգացած ֆուտբոլային համակարգ եւ նոր մտածողությամբ ֆուտբոլային սերունդ», – ասաց Ռուբեն Հայրապետյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031