Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Մայիս 17,2014 16:49

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

 

***

Վախթանգ Միրումյան 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975թ. մայիսի 15, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղ

 

Կրթություն

1982-1992 թթ.- Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց

1992-1997 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետ, ինժեներ-ապրանքագետի որակավորում

2003-2004 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ

2004 թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն

1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

2000-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ

2006-2011 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

2011-2012 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

2012 – 2014 թթ.- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:ՀՀ վարչապետի որոշմամբ 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային գործունեության ընթացքում արտերկրում մասնակցել է հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք աշխատաժողովների, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար համակարգել է ՀՀ և այլ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաստմանն ուղղված բանակցությունների գործընթացը:
Ունի հրատարակված գիտական հոդվածներ:Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:

 ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031