Հյուսիս-հարավ գազատարը, որի միջոցով է Ռուսաստանից Հայաստան գազ ներմուծվում, վթարի ենթարկվել: Պատճառը Վրաստանի Դարիալի կիրճի մոտ տեղի ունեցած սողանքներն են: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դարիալի կիրճը գտնվում է Թերեք գետի հովտում, այնտեղով է անցնում Վրաստանի ռազմական ճանապարհը, որը Ռուսաստանը միացնում է Անդրկովկասի երկրների հետ:
«Տեղում աշխատում են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները, պարեկային ոստիկանությունը, շտապօգնության աշխատակիցները: Նաև փրկրարարներ են ուղարկվել Թբիլիսիից», – ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ