Արդեն մեկ ժամից ավելի է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում ընթանում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն») ձեւավորված քառյակի հերթական դռնփակ նիստը:
Նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ քառյակը տարաձայնություններ ուներ ՀՀ կառավարությանն առաջարկներ ուղարկել-չուղարկելու հարցում: Ի տարբերություն ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների՝ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները հրաժարվել են առաջարկներ ուղարկել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ