Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Դա դավաճանների քառյակ է»

Մայիս 17,2014 12:34

«Դա քառյակ չէ, դա դավաճանների քառյակ է»,-Aravot.am-ի հարցին՝ այդքան քննադատում եք իշխանություններին՝ այդ դեպքում ինչու՞ չեք պահանջում իշխանությունների հրաժարական, կամ գոնե միանում ոչ իշխանական քառյակին, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Այնուհետև շարունակեց քառյակի հասցեին քննադատություններ տեղացնել. «Ռազմավարական այդ ո՞ր հարցում է քառյակը հակադրվել իշխանություններին: Այն քառյակը, որ Գալուստի օգտին քվեարկե՞ց: Ինձ համար նման քառյակ գոյություն չունի: Մեկ-մեկ էլ խոսում են իշխանափոխության մասին: Եկեք մեզ չխաբենք»:

Դառնալով հարցի այն մասին, թե ինչո՞ւ իշխանափոխություն չեն պահանջում, պարոն Հայրիկյանն ասաց. «Կարգին մարդկանց համար իշխանափոխության խնդիր չկա, կա իշխանությունը ժողովրդին հանձնելու խնդիր: Թե չէ դեղնակտուց Լևոնին փոխեցին Ռոբերտով, Ռոբերտին՝ Սերժով: Էվոլյուցիա չեղավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031