Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

Մայիս 17,2014 11:47

Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման մեկնարկին քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին «Եվրոպայի օր» ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ ներկայացրեց քաղաքի սոցիալական, քաղաքաշինական, մշակութային և մարզական ընդհանուր վիճակը, կատարված և նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարևորեց նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքների և Գյումրու միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի և Հունաստանի քաղաքների հետ:
Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից

«Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031