74-ամյա վանեցի Մեհմեդ Քուշմանն աշխարհի ընդամենը այն 38 մարդկանցից է, որոնք կարող են գրել, կարդալ ու խոսել ուրարտերեն. գրում է «Հուրիեթ Դեյլի Նյուզ» թերթը:
Նա 40 տարի պահակություն է արել Վանի նահանգում գտնվող Սարդուրիխինիլի ամրոցում: Այժմ էլ կամավոր է շարունակում պահակի գործը: Անհրաժեշտության դեպքում էքսկուրսավարի դեր է ստանձնում: Ասում է՝ ինքն իրեն է սովորել լեզուն, ապա նաև որդուն սովորեցրել: Քուշմանի ասելով, հայտնաբերված սեպագիր արձանագրությունները կողք-կողքի դնելով և ուսումնասիրելով պարզել է, որ ուրարտերենը 64 «տառ» ունի: Նրան Թուրքիայում պարբերաբար հրավիրում են ուրարտերենի հարցով գիտական սեմինարների:
Մեհմեդ Քուշմանը պնդում է նաև, որ ԱՄՆ-ից առաջարկ ու աշխատելու իրավունք է ստացել՝ այնտեղ ուրարտերեն դասավանդելու համար. մերժել է, ամրոցը թողնել չի ուզում: Նրա պատմելով, մի անգամ էլ ճապոնացի մի զբոսաշրջիկ ամսական 4000 դոլար աշխատավարձ է առաջարկել՝ իր երեխաներին ուրարտերեն սովորեցնելու համար: Դարձյալ մերժել է:
«Սկզբում մտածում էի, թե ինչ պիտի կյանքումս փոխվի, եթե ուրարտերեն սովորեմ: Բայց, բարեբախտաբար, սովորեցի: Հիմա ես ուրարտական այբուբենն եմ գրում քարե տախտակների վրա ու վաճառում: Պետական շատ պաշտոնյաներ ունեն այդ տախտակներից», – թուրքական թերթին ասել է «ուրարտագետը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Թուրքական Տիդիրիտ:
սա բլեֆ է, գրելուց առաջ խորհրդակցեք մասնագետների հետ
Եթե նույնիսկ ընդունենդ, որ էս համշարին տառերը կարողանում է գրել, դա հո չեղա՞վ ուրարտերեն գրել, կարդալ ու խոսել…