Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց թզի տերեւի

Մայիս 17,2014 11:08

Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ամենախոշոր հարկատուների հետ: Ինչի մասին են նրանք պայմանավորվել՝ չգիտեմ. տա Աստված, որ այդ խոշորները որոշեն, վերջապես, հարկեր մուծել, ինչում ես, ճիշտն ասած, խիստ կասկածում եմ: Բայց այստեղ ձեր ուշադրությունը դարձնեմ այն հանգամանքի վրա, թե ովքեր էին Հայաստանի ամենախոշոր գործարարները: Երեւի չեք զարմանա՝ նրանց 90 տոկոսը Ազգային ժողովի պատգամավորներ են:

«Բայց ինչպե՞ս,- գուցե կհարցնեք դուք,- չէ՞ որ գործարարությունն ու պատգամավորությունը արգելված են օրենքով»: Չնայած վստահ եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանում մարդիկ իշխանություն են ձեռք բերում՝ հարստանալու համար, եւ հակառակը՝ հարստանում են՝ աթոռներ ու մանդատներ ստանալու համար: Դա բոլորովին այլ մի աշխարհ է, որի հետ մենք՝ շարքային մահկանացուներս, առնչություն չունենք: Բայց այդ պայմաններում խոսել կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի մասին (այլեւս, կարծես թե, չեն էլ խոսում), մեղմ ասած, բավականին դժվար է:
«Մենք գործարարներ չենք, մենք սեփականատերեր ենք,- ասում են գործարար-պատգամավորները եւ գործարար-նախարարները,- իսկ գործարարությամբ զբաղվում են մեր հարազատները»: Ուրեմն, երբ նրանք հանդիպում են վարչապետի հետ, նրանք խոշոր գործարարներ են, իսկ երբ պատասխանում են լրագրողների հարցերին՝ խոշոր գործարարների ամուսիններ եւ փեսաներ: Դե, այդ հավատով էլ, երեւի, շարունակենք ապրել:

Գործարար լինելու մեջ իսկապես ոչ մի վատ բան չկա: Ավելին՝ ես, օրինակ, այն կարծիքին չեմ, որ մեր օլիգարխները ինչ-որ բութ եւ անտաղանդ երեւույթներ են, որոնք ընդունակ չեն արժեքներ ստեղծել: Նրանք, անշուշտ, ունեն ձեռներեցի ջիղ, իսկ զբաղվում են թալանով բացառապես այն պատճառով, որ իրենց թույլատրվում է մոտ գալ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին: Կոռուպցիոն սխեմաները հենց այստեղ են առաջանում: Եվ «մենք միայն սեփականատեր ենք» թզի տերեւը բացարձակապես չի օգնում:

Այս հարցում պետք է օրինակ վերցնել Ռուսաստանից: Ավելի ստույգ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինից, որը օրերս հրամանագիր է ստորագրել, որով… Ղրիմի չինովնիկներին թույլ է տալիս զբաղվել գործարարությամբ եւ չներկայացնել իրենց եկամուտների մասին հայտարարագրեր՝ մինչեւ հաջորդ տարվա հունվարի 1-ը: Այսինքն՝ քանի որ այդ մարդիկ նպաստել են Ղրիմի եւ Ռուսաստանի միավորմանը, նրանց, որպես «բոնուս», հնարավորություն է տրվում մի քանի ամիս թալանել բացահայտ: Չծածկվելով թզի տերեւով, ինչպես որ դա արվում է Ռուսաստանում եւ Հայաստանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Այդ թզի տերևի լուծումը իսկապես իրավական պետության ստեղծումն է; Ի տարբերություն մեր ծործարարի, Բիլլ Գեյթսը կարիք չուներ կոնգրեսական դառնոլու, նա պաշտպանված էր օրենքով, որը գործում էր բոլորի համար հավասրապես: Մյուս կողմից իշխանությունը պահպանելու. /ընտրությունները կեղծելով կամ քնեներ գնելով/ համար մեր իշխանավորը գործարարի ձախ և աջ փողերի կարիքն ունի; Մեր երկրի համակարգը այդպիսին է;
    Խիստ կասկած ունեմ, թե այլ նախագահ կամ կուսակցություն ինչ-որ բան կփոխեն, քանի որ յուքանչյուր ժողովուրդ առժանի է այն կառավարության, որն ունի;

  2. Ruben says:

    Ռուսաստանն է մեզանից օրինակ վերցրել: Հիշեք ԼՏՊ – ի կառավարման սկիզբը: Պուտինը ժամանակ տվեց մինչեւ տարեվերջ (իհարկե, հաջորդ տարի “կհարցնի”), իսկ ԼՏՊ – ն անվերջ՝ բոլոր նորածին պաշտոնյաներին (չինովնիկներին) եւ պատգամավորներին (անկախ կուսակցական պատկանելության):
    Մենք կտեսնե՞նք չարի վերջը:

  3. Maxim says:

    Մեր երկրի գործարարության հիմքում ընկած է հայկական բջությունը, թե՛ ի՞նչ է նշանակում այն,՝ գիտի ամեն մի հանրապետական, օեկ-ակամ, դոդական, լֆիկական, լիսկայական, թոխմախ և շմայս։
    Այն չումայի պես վարակ է, որով վարակվածները մարդկայինը՝ փոխակերպում են անասնական բնազդի։

    • Viktor A Badalyan says:

      Հարգելի Մաքսիմ
      մասամբ համաձայնվելով ես հարց ունեմ:
      Արդյք եթե վաղը որոշեն զբաղվեն միայն բիզնեսով (չխարնվեն ընտրություններին, չկիսվեն իշխանությունների հետ……) քանի օր կարող են աշխատել՞:

      Շնորհակալություն

  4. Զավեն says:

    Երեկ նայում էի Ջոկովիչ- Ֆերեր հանդիպումը, շատ լարված խաղ էր,Ջոկովիչը տարվել էր առաջին սեթը,իսկ երկրորդում հետ էր մրցակցից:Մի խոսքով, ամեն միավորի համար շատ համառ պայքար էր գնում,Ֆերրեը հաղթում էր իրենից ուժեղ մրցակցին,իսկ Ջոկովիչի վստահությունը հաղթանակի նկատմամբ. կարծես, թուլացել էր:Ահա երկրորդ սեթի ամենաթեժ պահին, ֆերրերի հարվածից հետո,գծային մրցավարը գոռում է “Աութ”:ինչպիսի ուրախություն Ջոկովիչի համար,համառ պայքարից հետո վերջապես լսել այդքան հաճելի “Աութ” բառը:Բայց Ջոկովիչը հաղթանակը տոնելու փոխարեն, մոտենում է եզրագծին և մրցավարին տեղեկացնում,որ ոչ, գնդակը գծի սահմաններում էր:Ծափերի ներքո մրցավարը իջնում և ստուգում է այն,իրոք, միվորը Ֆերերինն է:Դե հիմա այն մարդիկ,որ ասում են,Եվրոպան դավաճանել է իր արժեքներին այս կողմ այն կողմ,թող ձեռքները դնեն սրտներին և ասեն թե որ մի հայը նման բան կաներ:Ինչ կապ ունի հոդվածի հետ այս ամենը????Մեր գործարարները հայ են,մեր վարչապետը հայ է, մենք չունենք Ջոկովիչի նման տղերք- ոչ բիզնեսում,ոչ պետական ապառատում:

  5. alfred says:

    Հայաստանում մանր ու միջին բիզնես չկա, խոշորներն էլ հարկ չեն մուծում:Բա լավ, երկրի բյուջեն որտեղից է լցվում, երեւի ինքնիրեն:

  6. Maxim says:

    Զավեն, շատ սխալվում ես, որ չկա։ Այն ի հայտ գալու համար հարկավոր են բիզնեսի խաղի կանոններ՝ այլ ոչ հայկական բջություն, որը հիմնված է՝ ոհմակային թալանի ու կողոպուտի վրա։

  7. ՄԱՐԴ says:

    Այնպիսի տպավորություն է որ սովետի ժամանակվա անորինական թալանը այժմ վեր է ածվել օրինական թալանի. Իսկ բիզնեսը այժմ հենց «թզի ծառի» դեր է տանում , իսկ «թզի տերեվների» օրինական ծածկվելու իրավունքը պետք է վաստակել «արդար քրտինքով».

  8. David says:

    Հայա-բառա-խաղ:
    Տարիներ առաջ մի հասակակցի հարցրի, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանեց.
    -Զոհված ազատամարտիկ, իսկ դու.
    -Ֆաշիզմի մահ,-պատասխանեցի ես:
    Այս հոդվածն ու մեկնաբանություններ կարդալուց հոտո էդ տղային հիշեցի, որի հայրը զինվորականների պահածոներ էր…Ինչևէ:Հայեցի:
    Մի խոսքով զոհված ազատամարտիկ և ֆաշիզմի մահ:Ահա կարճ և երկար ճանապարհը:Միակ ճանապարհը:

  9. Լավատես says:

    Վատ կառավարությունը պետք է փոխարինել լավ կառավարությամբ, ոչ թե փնովելով վատ կառավարությանը, հուսալ, որ նա կհասկանա կամ կվախենա ու լավը կդառնա: Հինգերորդ շարասյունը՝ դա ՝լուսանցքայինների՝ բանակն է, նրանք հաղթում են երեվանցիներին՝ Երեւանում եւ այլն, այսինքն՝ տեղացիները պարտվում են: Մեզ Թումանյաններ են պետք, բայց եթե չկան՝ ապա միայն տեղացիներ:

  10. Կարո Մելիքյան says:

    Հարգելի «չորորդ իշխանություն». իսկ Ձեզ հայտնի՞ է թե այդ «բոնուս» թալանը մեզ մոտ որքան ժամանակ դեռ կշարունակվի եւ մեր «պուտինի» մոտ ժամանակացույց գոյություն ունի՞թե ոչ, թե չե այսքան գրում էք,մրում էք՝մեջն ինչ՞ կա…նրանք այդ խոսակցություններին բան տեզ չեն դնում ու վազուց իմունիտետ են ձեռք բերել….թ.մ. էս, ասում էն անձրեւ՞ա գալիս ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031