Նա այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է դասալքության մեջ մեղադրվող Վ. Ղազարյանի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 12-ին զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ այլեւս ծառայության վայր չի ներկայացել, իսկ ամիսներ անց ժամը 2:00 –ի սահմաններում ՀՀ ՌՈ ՕՀ բաժնի եւ Երեւանի կայազորի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից Հունաստանի Հանրապետությունից էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստանի Հանրապետություն:
Վ. Ղազարյանը նախկինում դատված չի եղել:
Կարդացեք նաև
Այժմ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ