Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի անսպասելի  ու գաղտնի այցը

Մայիս 17,2014 00:32

Aravot.am –ի  տեղեկություններով, այսօր անսպասելի Գյումրի է այցելել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: Առաջին անգամ Գյումրի այցելած երիտասարդ նախարարն իր հետ հսկայական մի շքախումբ է բերել, որի կազմում եղել են  փոխնախարարներ,  ԾԻԳ-ի ղեկավարներ, նրանց  մեջ եղել է նաև  հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը: Նախարարի այցը եղել է ճանաչողական, վերջինս շրջել է Շիրակի մարզի մի քանի առողջապահական հիմնարկներում, մասնավորապես հյուրընկալվել է Գյումրու բժշկական կենտրոնում, այնուհետ եղել է  Ավստրիական  մանկական հիվանդանոցում, Սամարիթեր հիվանդանոցում, հասցրել է այցելել նաև Ախուրյանի «Մոր ու մանկան» կենտրոն:

Նախարարը տեղում ծանոթացել է խնդիրներին, խորհրդակցություն է անցկացրել  և փորձել է  հասկանալ, թե ինչով կարող է օգնել մարզին: Մի խոսքով, Արմեն Մուրադյանը  բավական երկար ժամանակ գտնվել է Գյումրիում, սակայն չգիտես ինչու նա իր այցը  լրատվամիջոցներից գաղտնի է պահել: Ի դեպ, նախարարին ուղեկցել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը օգնել է Արմեն Մուրադյանին ճիշտ պատկերացում կազմել  տեղի մարդկանց ու խնդիրների մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031