«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ֆեդերացիայի նախագահն անձամբ է հոգում ֆինանսական բոլոր խնդիրները: Այո, ես այդ բեռը վերցրել եմ իմ ուսերին, որովհետեւ սա իմ մարզաձեւն է: Ինչ ինձ չի հաջղվել որոշակի անարդար պայմաններում ու չեմ հասել իմ երազած հաջողություններին, ուզում եմ տեսնել մեր մարզիկների մեջ: Ես ունենալու եմ եւ օլիմպիական խաղերի, եւ աշխարհի առաջնության հաղթողներ: Բայց այդ հսկայական լուծը մենակ տանելը շատ բարդ է ու շատ դժվար: Պետության ուշադրությունն ու աջակցությունը պետք է ավելանա», -Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ