«Այն, որ մեր հասարակությունը հիմա այսքան պասիվ է ինքնապաշտպանվում, սրանից ավելի նվաստացումը հնարավոր չէ»,- այսօր՝ մայիսի 16-ին «Նախախորհրդարանի» հանրահավաքի ընթացքում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքերով՝ այդ նվաստացումը ամեն օր ավելանում է, եւ որպես օրինակ տիկին Խառատյանը բերեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ազատազրկման մեջ լինելու փաստը. «Որեւէ մեկին վնաս չպատճառած Շանթ Հարությունյանն եւ նրա ընկերները հիմա բանտում են, բայց այս հրապարակի վրա թելադրող դիրք ունի Լիսկան իր ընտանիքով, որի հանցագործությունների թիվը օր օրի ավելի բացվում է եւ հենց այսօր այդ ընտանիքը շարունակում է, ես համարում եմ, որ մենք վախեցել ենք: Վախեցել ենք, որ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները բանտում են, իսկ Լիսկան իր ամբողջ ընտանիքով շարունակում է ապրել այն ոճով, որի արդյունքում մեր հասարակությունը վախեցած է հարստահարված է, շարունակում է արտագաղթել»:
Նա նշեց, որ «Նախախորհրդարանը» չի ուզում քաղաքացիական պատերազմ, զենքով հեղաշրջում, այլ ուզում է օրինական իշխանության ճանապարհով սահուն իշխանափոխություն, բայց նոր իշխանության ձեւավորումից հետո, եթե գործող ռեժիմը արյուն թափի, տիկին Խառատյանը կարծիքով, երկրի ազատագրման համար մինչեւ վերջ են գնալու:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նա իր խոսքում նշեց, որ իրենք անցած տարի նախագահական նստավայրի առաջ իրենք պաստառ էին բացել, որտեղ գրված էր՝ «Դուք ուրացել եք մոնթեների արյունը», եւ հիմա էլ է համարում, որ նրանք ուրացել են այդ թափված արյունը.
Կարդացեք նաև
«Նրանք, ովքեր, որ խոսում են արցախյան պատերազմից, նրանք, ովքեր, որ գլուխ են գովում, իբրեւ թե, մասնակցել են այդ պատերազմին, բայց մասնակցել են նկուղներում եւ գրասենյակներում, այլ ոչ թե ռազմաճակատում: Նրանք, ովքեր, որ մոնթեների անունից են խոսում, այսօր Վոլոդյա Ավետիսյանին բանտարկել են եւ ուրացել են այդ արյունը»:
Մանրամասները՝ տեսանյութում շուտով:
Նա հայտարարեց, որ ապրելու է Հայաստանում եւ ապրելով այստեղ՝ կա՛մ իր զավակի համար ստեղծելու է արժանապատիվ ապագա, կա՛մ կզոհվի Բաղրամյանի մատույցներում:
Հանրահավաքի ընթացքում հայտնի դարձավ, որ Գեւորգ Սաֆարյանը, Վրեժ Զատիկյանը, Եղիա Ներսեսյանը, Վոլոդյա Ավետիսյանը ինքնաառաջադրվել են Հիմնադիր խորհրդարանի անդամ: Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ազատազրկված է, եւ ինքնաառաջադրվել է «Նախախորհրդարանին» ուղղված նամակի միջոցով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Իհարկե, տ Խառատյան, միմիայն ոստիկանների շնորհիվ «ոչ մեկին վնաս չտված Շանթը» Ձեր համար հերոս է,և Դուք էլ անմեղ երիտասարդների ուղեղը լվանում եք դրանով, ու երբեք չեք ասի, թե ինչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին չկանխեին դուբինկայով ու պայթուցիկներով զինված Շանթին, չեք ասի, թե քանի հոգի կարող եր զոհվել, կամ հաշմանդամ դառնալ: Ինչ եք կարծում, կարելի է Ձեր պրոպագանդան հանցագործություն որակել??? ————————————————– Շատ տարիներ առաջ ես Ձեզ շատ հարգում էի, այն ժամանակ Դուք խելացի խորհուրդներ էիք տալիս երիտասարդներին: Միգուցե վերադառնաք անցյալին??
Էրէխեք ջան, մի գնացեք դրանց 20 հոգիանոց միտինգներին, նրանք ֆինանսավորվում են Ալիևի փողերով, ձեզ քարշ են տալիս հավաքների, միայն իրենց 30 արծաթի համար: Գործ են «կպցրել»-ամեն օր միտինգ անել, տեսնեն ոնց անեն, որ ապակայունացնեն երկիրը?? Հենց դա՛ է սրանց նպատակը, դրա՛ համար են նրանց վճարում: Զբաղվեք սպորտով, գիրք կարդացեք, հետևեք ինտերնետում եղած խելացի մարդկանց հոդվածներին,որ հասկանաք,թե ինչի համար են ձեզ օգտագործում, երաժշտություն լսեք,զբաղվեք ինքնակրթությամբ, մի փնովեք սեփական երկիրը, սիրեք ու ծառայեք Հայրենիքին: Ի վերջո հազարավոր ձեր տարիքի երիտասարդներ հենց այդպես էլ ապրում են-խաղաղ ու ստեղծագործ առօրյայով: