Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի բնորոշմամբ կառավարության ծրագիրը արդյունքային ու նպատակային է լինելու:
Այսօր ՀՀԿ գրասենյակում պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ քննարկումից հետո նախարարն ասաց, որ իրենք նոր ծրագրում կոնկրետացումներ են արել. «Շեշտադրումները նույնն էին, ինչպես կային կառավարության նախորդ ծրագրում եւ դրա շարունակությունն ու լրացումն է նոր ծրագիրը: Կան նաեւ նոր գաղափարներ. նոր ծրագրում ավելի իջեցված է ագրեգացիայի աստիճանը… սա ավելի արդյունքային, ավելի նպատակային է լինելու»:
Պարոն Ճշմարիտյանը հրաժարվեց խոսել իր առաջարկների մասին, ասաց՝ դրանք ներկայացրել է կառավարությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև