Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե Սոֆիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ մրցավարները, արդյո՞ք, կողմնակալ չեն եղել մեր բռնցքամարտիկների հանդեպ:
– Պարոն Գեւորգյան: Սովորաբար, երբ մեր բռնցքամարտիկները ակնկալվող հաջողություններ չեն ունեցել այս կամ այն մրցաշարում, մարզիչները շատ դեպքերում մեղադրում էին մրցավարներին:
– Դա վիճելի հարց է, թեեւ մրցավարական սխալները բացառված չեն: Բայց թողնենք անցյալը: Երբ աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ-երրորդ մարտերի ժամանակ Սոֆիա ժամանեցի, իսկ ես վաղուց բռնցքամարտի աշխարհում չէի երեւացել, մեր բռնցքամարտիկները տեսան, թե ինչպես են տարբեր երկրներից օլիմպիական, աշխարհի չեմպիոնները, որոնք իմ վաղեմի մրցակից ընկերներն են, ինձ դիմավորում, հետս շփվում: Ու դա ոգեւորել էր մեր հավաքականի անդամներին՝ նրանք լրացուցիչ ինքնավստահություն ձեռք բերեցին: Եթե առաջ բողոքել են, թե իրենց հանդեպ անարդարացի են եղել, կարող եմ հստակ ասել, որ այս աշխարհի առաջնությունում մենք նման խնդրի առջեւ չենք կանգնել, բացառությամբ մեկի: Բայց այնտեղ էլ մեր մարզիկը մեկ գլուխ բարձր լինելով՝ դա չարեց: Ու մեղավորը ինքն էր: Եթե նոկաուտով հաղթելու հնարավորություն ունեց ու չես անում, ոչ ոքի մեղադրել չես կարող, թե հաղթանակը քեզ չեն տալիս:
Բռնցքամարտի համաշխարհային ցանցում պտտվող գումարների հնարավորություն չունենք: Դրան հակառակվելու տարբերակը անձնական հեղինակությունն է, մարզական բարձր որակները եւ աշխատասիրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի
Կարդացեք նաև