Այսօր ՀՀԿ արտահերթ նիստում վարչապետն ու ԱԺ պատգամավորները քննարկել են կառավարության ներկայացրած ծրագիրը:
«Ծրագիրը ներկայացրել ենք մեր պատգամավորներին, ակնկալում ենք, որ մեր պատգամավորները առաջարկներ ներկայացնեն»,- քննարկումից հետո ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, պատգամավորների հետ պայմանավորվել են՝ վաղը ով առաջարկ ունի, մինչեւ ժամը տասներկուսը գրավոր ներկայացնի կառավարությանը:
Թե ինչ փոփոխություններ են սպասվում ծրագրում, վարչապետը չնշեց, միայն ասաց, որ շեշտադրումները լինելու են տնտեսության զարգացման, արտագաղթի, աղքատության նվազեցման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ