Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-ամյակը դիմավորել այս ռեժիմի օրոք նշանակում է` ցեղասպանությունը շարունակվում է. Ալեք Ենիգոմշյան

Մայիս 16,2014 22:39

Այսօր Ազատության հրապարակում, մինչ «Նախախորհրդարանի» հանրահավաքի սկիզբը, հնչում էր ազգային երաժշտություն, որն ավարտվեց Կոմիտասի ստեղծագործությունով, «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը նշեց, որ դա պատահական չէ, քանի որ իրենք իրենց նոր ռեժիմի վրա ողբալու ժամանակ չունեն. «Հաղթելու համար պետք է վերադառնանք մեր ինքնությանը, իսկ ինքնության խտացած մարմնավորումը Կոմիտասն է»:նախանախ

Հանրահավաքի ընթացքում մասնակիցները պահել էին «Ազգը կամ տականքը», «Ռեժիմի թաղումը՝ այստեղ եւ շուտով», «Ռեժիմ ես հայ եմ, սպանելու եմ քեզ» պաստառներ եւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի եւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկարները: Ի դեպ, հանրահավաքին ներկա էին նաեւ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցներն, ովքեր իրենց հագին ունեին «Ռեժիմ ես հայ եմ, սպանի՛ր ինձ» գրությամբ շապիկներ:

Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ իրենք հավաքվել են՝ հայտնելու իրենց վճռականությունը, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնի հարյուրամյակը դիմավորելու է առանց ներկայիս ռեժիմի, որովհետեւ հարյուրամյակը դիմավորել այս ռեժիմի օրոք, ըստ նրա, նշանակում է՝ ցեղասպանությունը շարունակվում է. «Մենք բոլորս միասին վճռել ենք, որ մեր այս վիճակին վերջ ենք տալու, եկել ենք վերջ տալու: Մենք այսօր չենք եկել բողոքելու իրավիճակից, գնահատելու իրավիճակը. Այդ ամեն ինչը արված է եւ դա ապացուցելու կարիք չկա»:

IMG_1549Նա հայտարարեց, որ իրենք պետք է վերահաստատեն իրենց կամքն ու վճռականությունը ե՛ւ դրսի ուժերի համար, ե՛ւ ներսի ուժերի համար, որ Հայաստանի ինքնիշխանության համար ոչ մի զիջում չկա:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրենք եկել են Ազատության հրապարակ ասելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ այն մարդկանց, ովքեր իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի լծակները, որ իրենք ոչ մի հետընթաց չեն գրանցելու՝ ազգային իրավունքների առումով. «Թո՛ղ բոլորն իմանան հյուսիսում եւ արեւմուտքում, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը չի ուզում եւ չի դառնա նրանց թշնամին, եթե նրանք չդառնան հայ ժողովրդի եւ Հայաստանի թշնամիները: Ոչ ոք թո՛ղ չվախենա մեզնից՝ իրենց վնաս պատճառելու առումով, բայց առանց մեծամտության բոլորը թո՛ղ վախենան մեզնից այն հարցում, որ եթե շարունակվի մեր գերիշխանության ոտնահարումը, այդ ժամանակ մենք լռողները չենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031