«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նոր կառավարության անդամները եթե ձախողեն իրենց աշխատանքը, ապա դա, ինչպես ԱԺ պատգամավորն ասաց՝ իրենց ներաշխարհի եւ հոգեկանի վրա շատ բացասական ազդեցություն կունենա: Ընդ որում, ձախողումն ու հոգեկան ծանր ապրումները ոչ թե պաշտոնանկության իմաստով, այլ, Մելքումյանի վստահեցմամբ՝ ժողովրդի հույսերն ու սպասելիքները չարդարացնելու իմաստով:
Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գործարարների հետ հանդիպման մասին էլ, որտեղ վարչապետը վստահեցրել էր, որ բոլոր պետք է սկսեն աշխատել հավասար դաշտում, եւ արդյոք դա պոպուլիստական հայտարարություն չէ, ԱԺ պատգամավորն ասաց. «Այդ մարդիկ հիմա լրացուցիչ շատ եկամուտներ ստանալու պահանջ չունեն, որքան ունեին առաջ»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն արդեն «կշտացե՞լ են» պատգամավորն հորդորեց չշեղել իրեն պատասխանից ու շարունակեց նախորդ հարցի պատասխանը՝ «Ասում եմ այն, ինչ կա: Հիմա լավ վարչապետի, ժողովրդական վարչապետի, ժողովրդի համար լավ գործեր անելու արժեքն իրենց համար ավելի մեծ է, քան այդ բիզնեսից էլի եկամուտներ ստանալը»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ վարչապետի հոգեկան ապրումների, գործարարների հանդիպման մասին պատգամավորի կարծիքի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նյութի ամբողջական տարբերակը Aravot.am-ում կլինի մի քանի օրից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ