Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

Մայիս 16,2014 21:12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի եւ Տավուշի նորանշանակ մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական եւ մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետներն առաջիկայում համապատասխան տեղեկություններ կտրամադրեն Մշակույթի նախարարությանը: Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից: Քննարկվեցին նաեւ 2013-2014 ուսումնական տարվա ավարտական միջոցառումներին, դրանց պատշաճ անցկացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական եւ նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են:

Ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ: Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3, գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մշտական ուշադրության կենտրոնում պահել խնդիրը եւ հետեւողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ:

Քննարկվեցին նաեւ հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ ԿԸՀ կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են:Խորհրդակցությանն անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք այլ հարցերի եւս:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031