Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Փոխառություն չեմ վերցրել, ավանդ ունեմ բանկում»

Մայիս 16,2014 21:06

ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս տարվա մայիսի 8-ի տվյալներով ունի «Volkswagen touareg» մակնիշի ավտոմեքենա, առանձնատուն, ամառանոց ու հողամաս, 14 մլն դրամ եւ 48 հազար դոլար:

Հայտարարագրում նախարարը բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնված կամ վերադարձված փոխառությունները բաժնում նշել է, որ ունի 48 հազար դոլար փոխառություն:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, այդ ի՞նչ փոխառություն է եւ ինչի՞ համար, պա՞րտք է վերցրել: Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Ես փոխառություն չեմ վերցրել: Ես ավանդ ունեմ բանկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031