Բաքվում ֆրանսիացի լրագրողների սարքավորումներն իրավապահների կողմից բռնագրավվմանն է անդրադարձել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Հաղորդում է «Կոնտակտ» լրատվականը:
Ֆրանսիացի լրագրողներ Լորեն Ռիշարին և Էմանուել Բախին Ադրբեջանի հատուկ ծառայությունները կանգնեցրել էին մայիսի 15-ին Բաքվի օդանավակայանում Փարիզի թռիչքից առաջ և նրանցից վերցրել իրենց ամբողջ նկարահանած նյութն ու սարքավորումները: Լրագրողները Բաքվում էին գտնվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար:
Մուժնիեկսը Թվիթերի իր էջում գրել է. «Մտահոգված եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների նյութերը բռնագրավելու դեպքով: Սա այդ երկրում մամուլի ազատության և մարդու իրավունքների նկատմամբ հերթական հարվածն է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ