Ուկրաինայի ազգային սահմանային ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինան պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը, եթե տեղի բնակիչները կամ զինվորականները կրկին փորձեն դրանք գրավել, այդ մասին Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՈւԱՍԾ մամուլի խոսնակ Սերգեյ Աստախովը, փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
«Եթե [Ռուսաստանի հետ] սահմանային անցակետերը արգելափակելու կամ գրավելու փորձերը շարունակվեն, ապա սահմանային ծառայությանն այդ անցակետերը փակելուց բացի, այլ ելք չի մնա», – ասել է նա:
Աստախովը նշել է նաև, որ հնարավոր է այդ անցակետերում սահմանափակվի տրանսպորտի և մարդկանց տեղաշարժը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ