Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «ԱԺ-ում պատգամավորները միայն վարկանիշներ են հավաքում»

Մայիս 16,2014 19:59

Հետևելով Աժ աշխատանքներին՝ վստահ կարող եմ ասել, որ որևէ խմբակցություն չունի քաղաքական օրակարգ և աշխատում են պահի ազդեցության տակ: Արդեն մի քանի ամիս է, ինչ թեժ քննարկումներ են տեղի ունենում պարտադիր կենսաթոշակային օրենքի հետ կապված: Հետաքրքիրն այն է, որ երկրի բոլոր հոգսերը մոռացած՝ բոլորը կենտրոնացել են այդ օրենքի վրա:
Երկրում խորը տնտեսական ճգնաժամ է, արտագաղթ, համատարած գործազրկություն, իսկ ԱԺ-ում պատգամավորները միայն վարկանիշներ են հավաքում:
Իշխանությունը հետևողականորեն շարունակում է իր վնասաբեր քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը իր ճառերն է առաջ տանում, թե ոչ լեգիտիմ իշխանություն է, մյուսը նեղանում է, որ պաշտոն չտվեցին, մյուսն էլ, որ պաշտոնները խլեցին: Իսկ այս ամենի հետևանքով տուժում է ժողովուրդը:
Պետք չէ սեփական վարկանիշը բարձրացնել ի վնաս ժողովրդի: Կենտրոնանալով մի քանի խնդրի վրա՝ չեք գիտակցում, որ երկրում կուտակվել են բազում խնդիրներ: Պետք է լուծել առաջնային խնդիրները, այլ ոչ թե համատարած գործազրկության պայմաններում քաղաքական վարկանիշներ բարձրացնել՝ ծամծմած թեմաներն առաջ քաշելով:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ
Դավիթ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031